Ուսանողի տարեկան հաշվետվություն

Հայոց լեզու և գրականություն

Առաջադրանք հայոց լեզվից
Ուշի գյուղի անվան պատմությունը
Առաջադրանք հայոց լեզվից
Ավետիք Իսահակյան Ահմեդի ուղտը
Ավետիք Իսահակյան «Քուրդն ու ճնճղուկը»
Իմ Վահան Տերյանը
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան «Մարոն
Հովհաննես Թումանյան «Խրիմյան Հայրիկի օրերից մինը»
Կոմիտաս

English

Fairy tales fight back
Test
Our College
Family members
Sally or Paula
Spring
My favorite pet
America’s first lady
The monkeys
Before Harry there was Alice
Bob and Rose
About my self
UNITE 1
A good boy

Էկոլոգիա բնագիտություն

Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ
Նախագիծ` Բնապահպանական ստուգատես, 2018

Հայոց պատմություն

Մշակույթը դժվարին ժամանակներում (15-17-րդ դարի առաջին կես)
Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում
Հայաստանի ազատագրության պայքարի աշխուժացումը

Հայաստանը 15֊րդ դարում
Հայաստանի առաջին հանրապետություն
Հայոց պատմություն
Մագնեսիայի ճակատամարտ
Գավգամելայի ճակատամարտ

Հասարակագիտություն

Իրանի իսլամական հեղափոխություն
Վրաստանի “Վարդերի հեղափոխությունը
Դաստիարակություն
Ինչ է ազատությունը

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՙՙԿԱՆԱՉ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ՚
Եգիպտական բուրգերի գաղտնիքները
Առաջադրանքներ


 

 

 

Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ


Հայաստանի կենդանական աշխարհը
 ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավորկենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասուններիդասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ անդրկովկասյան տակիրային կլորագլուխը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը։

Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Կենդանական աշխարհի ընդհանուր բնութագիր

ՀՀ ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Անողնաշարավորները Հայաստանում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով, ընդ որում միջատներըկազմում են այս խմբի մոտ 90%-ը։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Թռչուններ

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական գոտիներում (կան կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան տեսակներ), ջրլող թռչուններ՝ այն շրջաններում (որոշ բացառությամբ), որտեղ կան գետեր, լճեր, արհեստ, ջրավազաններ։ Խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը։ Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների քանակությունը։ Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարևանությամբ ապրելուն։ 67 տեսակ գրանցված է Միջազգային, ԽՍՀՄ և ՀՀ Կարմիր գրքերում:

Կաթնասուններ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի կաթնասունների ցանկ

Հայաստանում հանդիպում է կաթնասունների 8 կարգ, 83 տեսակ։ Ապրում են էկոլոգիական ամենատարբեր պայմաններում՝ ցամաքում, ծառերի վրա (սկյուռներ), օդում (չղջիկներ), ստորգետնյա կյանք են վարում (խլուրդներ, կուրամկներ) և այլն։ Կաթնասունների մի մասը մորթատու է, շատերը՝ որսարդյունագործության և մարզ, որսորդության օբյեկտ։ Մարդու ակտիվ գործունեության, բնական պայմանների փոփոխության հետևանքով կաթնասունների տեսակները խիստ նվազել են։ Որոշ տեսակներ պահպանվում են ՀՀ պետական արգելավայրերում: 18 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Սողուններ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի սողունների ցանկ

Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։

Երկկենցաղներ

 
   1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի երկկենցաղների ցանկ

Հայաստանում տարածված են պոչավոր երկկենցաղների 1 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ ղոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ։

ՀՀ-ում հանդիպում են 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը, կանաչ դոդոշը։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը , հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը , իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը ։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը , որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի  մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։

Ձկներ

ՀՀ ջրավազաններում հայտնաբերվել է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ։

Տեսակների մեծ մասը (36) գետերի բնակիչ է, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում, ջրանցքներում։ Իսկ 3-ը (իշխան, սիգ, Սևանի բեղլու) հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող վտակներում։ Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատներ և այլն։ Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են։ Կարմրախայտի որսն արգելված է Հայաստանում։ Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են։ Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Հայաստանի անողնաշարվոր կենդանիները

Հայաստանում տարածված է անողնաշարավոր կենդանիների շուրջ 17 000 տեսակ, որոնց 90%-ը պատկանում են միջատների դասին։

Կիսաանապատներում տարածված կենդանիներ

Կիսաանապատներին բնորոշ են առավել ջերմասեր ու չորադիմացկուն կենդանատեսակները, փափկամարմիններից բզեզներից՝ Թախտաջյանի էրեմոդրոմիուսը, կովկասյան ախենիումը, սողուններից՝ անդրկովկասյան տակիրային կլորագլուխը, ավազային մողեսիկները, գյուրզան, մողեսաօձը, թռչուններից՝ պարող քարաթռչնակն ու թուրաջը, կաթնասուններից՝ ավազամկները, լայնականջ ոզնին, աղվեսը և այլն։ Նոսրաևտառներում գերիշխող են ավելի խոնավասեր տեսակները, փափկամարմիններից , բզեզներից՝ Շնեյդերի կոլոտեսը, մետաղագույն ցիբոցեֆալուսը, սողուններից՝ միջին մողեսը, Ռադդեի իժը, իժանման սահնօձերը, թռչուններից՝ սև անգղը, կարմրաճակատ սերինոսը, կաթնասուններից՝ բեզոարյան այծը, հովազը և այլն։

Խոնավ անտառային և տափաստանամարգագետնային տեսակներ

Խոնավասեր տեսակները գերադասում են խոնավ անտառային ու բարձրլեռնային, տափաստանամարգագետնային լանդշաֆտները։ Խոնավ ու ստվերոտ անտառներին բնորոշ են. փափկամարմիններից, բզեզներից՝ բծավոր գալերուցելան, ոսկեգույն խալկոիդեսը, երկկենցաղներից՝ սովորական ծառագորտը, սողուններից՝ ժայռային մողեսները, իլիկամողեսը, պղնձօձը, թռչուններից՝ սև կեռնեխը, անտառային աղավնին, կաթնասուններից՝ անտառամուկը, քնամոլները, անտառային կատուն ու այծյամը:

Լեռնատափաստանային ու մարգագետնային տեսակներ

եռնատափաստանային ու մարգագետնային լանդշաֆտներին բնորոշ են. փափկամարմիններից, բզեզներից՝ կովկասյան օլոֆրումը, հայկական պտերոստիխուսը, ուղղաթևներից՝ թամբանման ու տափաստանային սագաները, մարգագետնային ու ճարպիկ մողեսները, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, ալպիական ճայը, կովկասյան մայրեհավը, տափաստանային արծիվը, դաշտամկները:

Ջրային և մերձափնյա կենդանիներ

Առանձին խումբ են կազմում ջրային ու մերձափնյա (արտալանդշաֆտային) էկոհամակարգերին բնորոշ կենդանատեսակները։ Դրանց կենսագործունեությունը պայմանավորված է ջրային ավազանների գոյությամբ։ Այս խմբին են պատկանում՝ փափկամամիններից, միջատներից՝ Արարատյան որդան կարմիրը, կովկասյան ախենիումը, ձկներն ու երկկենցաղները, ջրային ու բատագուրիդ կրիաները, ջրային ու սովորական լորտուները, բոլոր ջրլող ու առափնյա թռչունները, եղեգնակատուն, կուսարան և այլև։

Նախագիծ` Բնապահպանական ստուգատես, 2018

  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:Օդի աղտոտման  աղբյուրները:

Երկիրը շրջապատող օդային թաղանթը որը պտտվում է երկրագնդի հետ միասին կոչվում է մթնոլորտ։Ներքին ոլորտը կոչվում  է տրոպոսվելա,ստրատոսվերա,
մեզոսֆերա,իոնոսֆերա,էկզոսֆերա։

Մաքուր օդի բաղադրությունը։

21% թթվածին
78% ազոտ (նշ․ է կյանքին չնպաստող)
Ազոտի միջավայրում ամենաշատը կարող ենք ապրել 3  րոպե։
0.03% ածխաթթու գազ, ազնիվ գազեր֊հելիում,նեոն,արգոն,կրիպտոն,քսենոն,ռադոն նրանցից ամենաշատը արգոնն է և շատ քիչ քանակով համարյա 1%։

Ջրային գոլորշիներ

Օդի մեջ լինում է թունավոր գազեր։
Թունավոր գազերը,հեղուկները և մետաղները օդում։

Ազոտի օքսիդներ NO և NO2 որը անձրևի ժամանակ դառնում է ազոտական թթու։
Մյուս թունավոր գազը SO2 ծծբային գազ որը ջրի մեջ լուծվելուց առաջանում է թունավոր ծծմբական թթու։
Մյուս թունավոր գազը շմոլ գազն է CO որը առաջանում է թերի այրման ժամանակ։
Ածխաջրածիններ աերոզոններ թթուներ։
Փոշու մեջ կա սնդիկ։
Մյուս ծանր մետաղը կապարն է։

Իրանի իսլամական հեղափոխություն

Mass demonstration in Iran, date unknown.jpg

Իրանի իսլամական հեղափոխություն1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում:

Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:

Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիիհեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:

Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքականություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին:Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:

Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:

Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:

Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:

Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %: Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:

Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:

1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:

Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:

Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:

Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:

Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:

Վրաստանի “Վարդերի հեղափոխությունը

Gamarjveba29.JPG

Վարդերի հեղափոխություն գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ։

Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում։

Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։

Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» և Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերազինման միավորում» քաղաքական բլոկներին հակոտնյա էին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի «Բուրջանաջեի դեմոկրատները»:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2003 թվականին նոյեմբերի 2-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով։ Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից։ Միխեիլ Սաակաշվիլին, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին։ Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով։ Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն։

Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում։ «Քմարա» երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները։ Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն։ Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ Ասլան Աբաշիձեի աջակցությունը։

Նախագահ Սաակաշվիլիի երդմնակալությունը, 2004

  • նոյեմբերի 22 – ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավում։
  • նոյեմբերի 23 – Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար։ Նոր ընտրությունները նշանակված են 2004 թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։

Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան նոյեմբերի 22-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը։ Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին վարդեր, գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը։ Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ։ Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան։ Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ Սուրբ Գեորգիի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սա իսկական էյֆորիա առաջացրեց Թբիլիսիի փողոցներում։ Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հանդիպումը Նինո Բուրջանաձեի, Զուրաբ Ժվանիայի և Թեդո Ջափարիձեի հետ (Թբիլիսի, 2003 թվականի դեկտեմբերի 5)

Նինո Բուրջանաձեն՝ վրացական խորհրդարանի խոսնակը, դարձավ նախագահի պաշտոնակատար այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցկացվել քվեարկության նոր փուլը։ Միաժամանակ երկրի Գերագույն դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները։ 2004 թվականի հունվարի 4-ին Վրաստանում անցկացվեցին նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սաակաշվիլին. երդմնակալությունը տեղի ունեցավ նույն թվականի հունվարի 25-ին։ 2004 թվականի մարտի 28-ին անցկացվեցին նաև խորհրդարանական նոր ընտրություններ, որտեղ հաղթեցին Սաակաշվիլի աջակցությունը վայելող «նոր դեմոկրատները»

«Վարդերի հեղափոխությունից» հետո ձևավորված Վրաստանի կառավարությունից շատերը կրթություն էին ստացել արտերկրում:

2012 թվականի հուլիսին Էդուարդ Շևարդնաձեն «Ասավալ դասավալի» վրացական թերթին տված հարցազրույցում ներողություն խնդրեց Վրաստանի քաղաքացիներից «վարդերի հեղափոխության» ժամանակ իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելու համար՝ ընդգծելով, որ այն ժամանակ ինքն այլընտրանք չուներ, քան ժամանակից շուտ հրաժարական տալը։ Շևարդնաձեն ընդունեց իր սխալը, քննադատեց Սաակաշվիլիի քաղաքականությունը՝ պնդելով, որ նա ի վիճակի չէր լուծել Վրաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:

Դաստիարակություն

Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում, հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։

Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) և հասարակական։

Բովանդակությունը, մեթոդներն ու ձևերը պատմականորեն պայմանավորված են հասարակարգի առջև ծառացած խնդիրներով ն նրա շահերով։ Դաստիարակությունը վերնաշենքային երևույթ է։ Նրա նպատակներն ու խնդիրները որոշվում են հասարակական հարաբերություններով։

Բուրժուական մանկավարժությունը ժխտում է դաստիարակության կախումը կենսապայմաններից, այն բնորոշում է որպես աճող սերնդի հարմարումը, պասիվ համակերպումը տիրող կարգերին։

Պրագմատիկ մանկավարժությունը դաստիարակությանը համարում է փորձ ձեռք բերելու պրոցես։

Էկզիստենցիալիզմը այն դիտում է որպես «բռնություն անհատի նկատմամբ»։

Նախնադարյան հասարակարգում դաստիարակության կազմակերպված օջախներ չկային։ Երեխաները, մասնակցելով մեծահասակների աշխատանքներին, ձեռք էին բերում կենսափորձ ն զարգանում ֆիզիկապես։ Դասակարգերի առաջացմամբ դաստիարակությունը ստացավ դասակարգային բնույթ։ Ստրկատիրական հասարակարգում կազմակերպված Դասակարգություն էին ստանում ունևոր ընտանիքի երեխաները։

Սպարտայում դաստիարակությունը կրում էր ռազմաֆիզիկական, Աթենքում՝ մտավոր, գեղարվեստական, ֆիզիկակական բնույթ։

Ֆեոդալական հասարակարգում երեխաներն ստանում էին հիմնականում ռազմաֆիզիկական, իսկ եկեղեցական դասի երեխաները՝ կրոնական դաստիարակություն։ Բուրժուական հասարակարգում ավելի է խորանում դաստիարակության դասակարգային էությունը։ Եթե ունևորների երեխաներն ուսանում Էին էկոնոմիկայի, քաղաքականության, գիտության ու կուլտուրայի բնագավառներում աշխատելու համար, ապա՝ «․․․ բանվորների ու գյուղացիների երիտասարդ սերնդին ոչ այնքան դաստիարակում էին, որքան վարժեցնում նույն այդ բուրժուազիայի շները պաշտպանելուն։ Նրանց այնպես Էին դաստիարակում, որպեսզի բուրժուազիայի համար պիտանի ծառաներ ստեղծեն, որոնք ընդունակ լինեն նրան շահույթ տալու և միաժամանակ չվրդովեն նրա հանգիստն ու պարապությունը»։

Սոցիալիստական հեղափոխությունից հետո դաստիարակության նոր բնույթ է ստացել։ Փոխվել են նրա բովանդակությունն ու մեթոդները։ Սոցիալիստական հասարակությունը իր կարևոր խնդիրն է համարում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա մտավոր, բարոյական, աշխատանքային, ֆիզիկական և գեղարվեստական դաստիարակություն։ Խորհրդային մանկավարժության մեջ դաստիարակությունն ու կրթությունըմիասնական են։ Ուսումնադաստիարակչական հաստատություններից կարևորագույնը դպրոցն Է։ Անձի ձևավորման համար կարևոր է հասարակական միջավայրը, գեղարվեստական գրականությունը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը։ Մանկական ու երիտասարդական կազմակերպությունները երեխաներին մասնակից են դարձնում հասարակական գործունեությանը, զինում նրանց քաղաքականապես և գաղափարապես։ Կոմունիստական կուսակցության կարևոր խնդիրներից էր աշխատավորության դաստիարակությունը։ Դրա համար ԽՍՀՄ–֊ում ստեղծվել էին կուլտուրլուսավորական բազմաթիվ հիմնարկություններ։ Դաստիարակության հիմնական սկզբունքն է կապը կյանքի, աշխատանքի և կոլեկտիվի հետ։ Այդ սկզբունքին համապատասխան գործադրվում են մանկավարժական ներգործութԴաստիարակության տարբեր մեթոդներ։

Ինչ է ազատությունը

freedom

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։Մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Մշակույթը դժվարին ժամանակներում (15-17-րդ դարի առաջին կես)

Julfa Khachkar.jpg

Նոր շրջանի հայ գրականություն, 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրականության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցուգրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

Կրոնահայրենասիրական բանաստեղծություն

Կրոնահայրենասիրական բանաստեղծությունն ընդօրինակել և յուրովի շարունակել է միջնադարի հոգևոր և պատմաքաղաքական բանաստեղծության ավանդույթները։ Լեզուն գրաբար է (մասամբ՝ միջին հայերեն), հիմնական թեման՝ աստվածաշնչյան և հայոց պատմության դրվագները, կրոն, ու հայրենասիրական գաղափարները։ Կրոնահայրենասիրական բանաստեղծությունը հիմնականում ունեցել է ուսուցողական, բարոյակրթական նպատակ, որն ուղղված է եղել ժողովրդի առաջնորդներին, ուսուցիչներին ու քարոզիչներին։ ժողովրդին անհրաժեշտ է եղել կրթել հայրենասիրական և քրիստոնեական ոգով, հիշեցնել նրան հայրենի պատմության հերոսական անցքերն ու քրիստոնեական ավանդությունները։

18-րդ դարում առավել մեծ կշիռ է ձեռք բերել ազգային եկեղեցական բանաստեղծությունը, որտեղ աստվածաշնչյան ու աստվածաբանական թեմաներին զուգորդել են հայրենասիրական մոտիվները, Հայ առաքելական եկեղեցու դավանանքի հարցերը, ազգային եկեղեցու սրբությունների փառաբանումը և այլն։ Զարգացել է նաև պատմաքաղաքական բանաստեղծությունը, որն արտացոլել է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի ռագմաքաղաքական անցքերը, ազգային-ազատագրական և ազատասիրական ձգտումները։

17-18-րդ դարերում վերակենդանացել են դասական հոգևոր բանաստեղծության հիմնական ժանրերը՝ տաղը և գանձը։ Տարածվել են ապաշխարության, օրհնաբան, և վկայաբան, տաղերը, դամբան, գանձերը, շարունակել են գոյատևել բանքերը, ներբողներն ու ողբերը, ստեղծվել են պատմաողբերգական և չափածո պատմություններ։ Այս երկերի հեղինակները մեծ մասամբ բարձրաստիճան հոգևորականներ էին կամ վանական կրթություն ստացած մարդիկ (17-րդ դարում՝ Ներսես Մոկացի, Ստեփանոս, Հակոբ և Խաչատուր Թոխաթցիներ, Վարդան և Հովհաննես Կաֆացիներ, Վրթանես Սռնկեցի, Դավիթ Գեղամեցի, Հովհաննես Մակվեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, 18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի, Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Հովհաննես Բերիացի, Գրիգոր Օշականցի, Ղազար Ջահվեցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ), որոնք թե՝ Հայաստանում և թե՝ գաղթավայրերում ղեկավարել են ագգային-մշակութային կյանքը, նպաստել ազգային-ագատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։

17-րդ դարում կրոնահայրենասիրական բանաստեղծության ամենանշանավոր դեմքը Երեմիա Քյոմուրճյանն է, որը գրել է բազմաթիվ գանձեր, տաղեր, ողբեր, ուղերձներ, պատմաքաղաքական պոեմներ, պատմական, տոմարագիտական, կրոնական երկեր («Պատմութիւն համառօտ … օսմանյանանցոց թագատրացն», «Տարեգրական պատմութիւն», «Պատմութիւն հրկիզման Կ. Պօլսոյ», «Պատմական բանք իւրոյ ժամանակին», «Վիպասանութիւն յառումն Կրետէ կղզտյ», «Վիպասանութիւն յԱպրօ Չելէպի» և այլն), որտեղ ներկայացրել է իր ժամանակի արևմտահայ իրականության համակողմանի պատկերը, արտահայտել հայ ժողովրդի ազատասիրական ձգտումները։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

9-14 րդ դարերում հայկական մշակույթը հասավ զարգացման բարձր աստիճանի,որը նախևառաջ պայմանավորված էր հայկական պետականությանվերականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը,քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսիշփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքիհամար:

Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական ևբարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության ևեկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովիմասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էինտառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն:Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էրվարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ:

Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել:Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որընրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս: Վարդապետարաններիցհայտնի էին Անիի, Գլաձորի, Տաթևի համալսարանները: Անիի համալսարանը իրծաղկման շրջանն ապրել է 11-12-րդ դարերում` Հովհաննես Իմաստասերիուսուցչապետության օրոք: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարիվերջին` Ներսես Մշեցու կողմից: Համալսարանը վայելել է Պռոշյան և Օրբելյանիշխանների հովանավորությունը: Գլաձորի համալսարանի համբավավորուսուցչապետերից էր նաեւ Եսայի Նչեցին: Տաթևի համալսարանը, որը սկսել էգործել Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, նույնպես ժամանակի հայտնիկրթական կենտրոններից էր: Այստեղ դասավանդել են նշանավոր գիտնականներՀովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին: Միջնադարյան Հայաստանիհամալսարաններում սովորում էին հարյուրավոր երիտասարդներ:
«Հայոց պատմությունների» շարքը շարունակեց կաթողիկոս ՀովհաննեսԴրասխանակերտցին, որի աշխատությունը ներառում է Հայաստանիպատմությունը հնագույն ժամանակներից մինչև 924 թ.: Այս շրջանում տարածվածէր առանձին հայկական թագավորությունների և նշանավոր տոհմերի պատմությանշարադրումը: Այսպես` Թովմա Արծրունին գրեց «Պատմություն Արծրունյաց տան»,աշխատությունը, Ստեփանոս Օրբելյանը` «Սիսական նահանգի պատմությունը»,իսկ Սմբատ Գունդստաբլը` Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերից երկուսի`Ռուբինյանների եւ Հեթումյանների ժամանակաշրջանին վերաբերվող «Տարեգիրքը»:Որոշ հայ պատմիչներ էլ գրի են առել հարևան երկրների պատմությունը: Նմանաշխատությունները կոչվում էին «Տիեզերական պատմություն»: Միջնադարյան հայպատմիչներից տիեզերական պատմություններ են գրել Ստեփանոս Տարոնեցին,Վարդան Արեւելցին:
Նշված ժամանակաշրջանում վերելք է ապրում նաև հայ փիլիսոփայական միտքը,որի ներկայացուցիչներն էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ՀովհաննեսԻմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին:

Աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը: 12-րդ դարի սկզբինկենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդդարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավորաշխատությունը, որը երկար ժամանակ օգտագործվել է որպես օրենսգիրք և դեռևսմիջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում ՍմբատԳունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանիպայմաններին:

9-14-րդ դարերում Հայաստանում զարգանում էին նաև բնական գիտությունները`թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Հիշատակության է արժանի 12-րդ դարի հռչակավոր բժիշկ Մխիթար Հերացին, որնիր գործունեությունը ծավալել է Կիլիկիայում: Մ. Հերացու «Ջերմանցմխիթարություն» աշխատությունը գրված է ժողովրդին հասկանալի լեզվով ևչափազանց օգտակար է:
Զարգացում ապրեց նաև հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:
Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի էնաեւ «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծհռչակ է վայելում:
Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ևՎարդան Այգեկցին:
Մեծ զարգացում ապրեց հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:

Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին, որի «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնիէ նաև «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով ևմեծ հռչակ է վայելում:

Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ու Վարդան Այգեկցին:

Հայ ճարտարապետությունը նույնպես մեծ վերելք ապրեց: Առաջ եկան վանականհամալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ ևօժանդակ շենքեր: Նշանավոր է Այրիվանքի (Գեղարդավանքի) վանականհամալիրը` ժայռափոր եկեղեցիներով: Մանվել ճարտարապետը Աղթամար կղզում10-րդ դ. առաջին քառորդում կառուցում է Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցու պատերըդրսից զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ ներսից` որմնանկարներով:

Դարաշրջանի հայճարտարապետությանփայլատակման իսկականարգասիք էր Անին: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: Անիի աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ճարտարապետական կերպարը նախևառաջ ձևավորվել է եկեղեցաշինությամբ: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001թթ.՝ Բագրատունյաց դինաստիայի բարգավաճման շրջանում: Անիի եկեղեցաշինության լավագույն նմուշներից է 1215թ. Տիգրան Հոնենցի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է որմնանկարներով ու դեկորատիվ կամարներով:

Հայ մշակույթի մեջ նոր երևույթ էին խաչքարերը: Խաչքարային արվեստըանընդհատ կատարելագործվել է: Միջնադարում խաչքար կերտող վարպետներիցնշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը:
Հայ միջնադարյան ճարտարապետության բաղկացուցիչ մասն էին կազմումքանդակագործությունը և որմնանկարչությունը, որոնք նույնպես բուռն վերելքապրեցին: Զարգացման բարձր մակարդակի հասավ մանրանկարչությունը: Հայմանրանկարիչները գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջինէջերը, լուսանցքներն ու կարևոր հատվածները: Մանրանկարչություննառանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում: Կիլիկյան Հայաստանիմանրանկարչության ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր:

Թորոս Ռոսլին մանրանկարչի ստորագրությամբ ձեռագրերը պատկերազարդված են 13-րդ դարի 50-60-ական թվականներին: Ողջ էջով մեկ նրա նկարները, հատկապես իրենց գունային նրբին ներդաշնակությամբ, համարվում են հայ մանրանկարչության դասական նմուշներ: Ռոսլինի արվեստը Հռոմկլայի դպրոցի բարձրակետն է: Մանրանկարչի մոտ հայտնվում են Քրիստոսի ու Մարիամի կիսանդրիները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Նրա հայտնի գործերից պետք է հիշատակել «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը», «Ծնունդ. Ավետարանը» և այլն:

Հայաստանի ազատագրության պայքարի աշխուժացումը

Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ:

Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին:

Կաթողիկոսը նամակներ էր գրել նաև Հռոմի պապին ու Վենետիկ և անգամ այցելել պատերազմի դաշտ ու բանակցություններ վարել վենետիկյան բանակի հրամանատարի հետ:

Հայ առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները մասնակցություն էին ունենում հակաթուրքական պայքարի կազմակերպման մեջ: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Նման առաջարկներով նա դիմել էր Լյուդովիկոս XIV-ին և ապա հայկական պատվիրակության կազմում կրկին ժամանել Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար: Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որ նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս: Ապա նա ճանապարհվել էր Եթովպիա՝ այդ երկիրը ևս ընդգրկելու հակաթուրքական պայքարի դաշինքի մեջ:

Հայազգի գործիչները զանազան միջոցների էին դիմում արևմուտքին համոզելու հակաթուրքական գործողությունների դիմելու: Նման փորձերից էր Արիստակես վարդապետի դիմումը Հռոմի պապին, որտեղ նա առաջարկում էր իր ծառայությունները՝ ստեղծելու և փորձարկելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում: Նա հավաստում էր, թե այդ զենքի դեմ «ոչ բերդ, ոչ սար, ոչ ձոր, ոչ ծով, ոչ ցամաք, ոչ բազմություն զորքերի և զինվորների իմ գիտացած բանի հնարքին դեմ չի կարեր կենալ»:

Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան նման ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն: Հայ քաղաքական ուժերը ստիպված էին ապավինել հակաթուրքական նոր ուժերի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի համագործակցությանը: Թուրքիայի հարձակողական արշավանքները դեպի Հունգարիա և Ավստրիա ոտքի հանեցին նաև տեղի հայ գործիչներին: Նրանք զենքով ու հետախուզական ծառայություններով իրենց նպաստն էին բերում Վիեննայի և Բուդապեշտի պաշտպանություններին: